22.09.2018 20:12

«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Քարդիֆ Սիթի»-ին (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Քարդիֆ Սիթի»-ին (տեսանյութ)

 

Անգլիայի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընթացիկ առաջնության 6-րդ տուրում արտագնա հանդիպում անցկացրեց «Քարդիֆ Սիթիի» հետ և ջախջախիչ հաղթանակ տոնեց: 

Խոսեպ Գվարդիոլայի սաները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին Նիլ Էտերիջի պաշտպանած դարպասը. մեկական գոլ խփեցին Սերխիո Ագուերոն, Բերնարդու Սիլվան և Իլկայ Գյունդողանը, ապա դուբլ ձևակերպեց փոխարինման դուրս եկած Ռիյադ Մարեզը:

 

 

Այս հաղթանակից հետո «քաղաքայիններն» ունեն 16 միավոր և առայժմ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Քարդիֆը» մնաց 2 միավորով 19-րդ տեղում:
ՔԱՐԴԻՖ ՍԻԹԻ-ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ 0-5 (0-3)  
0-1՝ Սերխիո Ագուեռո 32՛, 0-2՝ Բերնարդու Սիլվա 35՛, 0-3՝ Իլկայ Գյունդոգան 44՛, 0-4՝ Ռիյադ Մահրեզ 67՛, 0-5՝ Ռիյադ Մահրեզ 89՛
ՔԱՐԴԻՖ ՍԻԹԻ. 1.Նեյլ Էթերիջ, 2.Լի Պելտյեր (6.Էշլի Ռիչարդս, 51), 4.Շոն Մորիսոն, 5.Բրյունո Էքյուել Մանգա, 18.Գրեգ Կանինգեմ, 7.Հարի Արտեր, 8.Ջո Ռալս, 14.Բոբի Ռայդ, 21.Վիկտոր Կամարասա, 9.Դենի Ուորդ (10.Կենետ Զոհորե, 63), 33.Դեվիդ Հոյլետ (11.Ջոշ Մերֆի, 75)
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ. 31.Էդերսոն, 2.Կայլ Ուոլքեր, 14.Էմերիկ Լապորտ, 18.Ֆաբիան Դելֆ, 30.Նիկոլաս Օտամենդի, 8.Իլկայ Գյունդոգան (47.Ֆիլ Ֆոդեն, 69), 20.Բերնարդու Սիլվա, 25.Ֆերնանդինյու (5.Ջոն Ստոնզ, 74), 7.Ռահիմ Ստերլինգ, 10.Սերխիո Ագուեռո (26.Ռիյադ Մահրեզ, 61), 19.Լերոյ Սանե
Զգուշացում՝ Ջո Ռալս 45՛ (Ք), Ֆերնանդինյու 60՛ (Մ) ; Մրցավար՝ Մայքլ Օլիվեր (Անգլիա)
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
19 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 81
2 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 21 (10)
6 ՏՈՒԳԱՆՔ 4
1 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 9
2 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ