23.09.2018 10:00

Ունայի Էմերին՝ Լենոյի ու Չեխի միջև մրցակցության մասին

Ունայի Էմերին՝ Լենոյի ու Չեխի միջև մրցակցության մասին

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է թիմի դարպասապահներ Պետր Չեխի և Բերնդ Լենոյի միջև մրցակցության մասին:

«Մենք ուրախ ենք, որ Լենոն իր նորմաուտը նշեց «Արսենալ»-ում: Պետք է շարունակենք նրան վստահել, որպեսզի նա նույնպես վստահություն ձեռք բերի ու իր լավագույն խաղը ցուցադրի:

Չեխը ներկայումս լավ է հանդես գալիս: Մենք միշտ պատրաստ ենք յուրաքանչյուր խաղացողի հետ քննարկել իր շուրջ ստեղծված իրավիճակը»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: