23.09.2018 12:02

«Բավարիա»-ի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Բավարիա»-ի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ա Սերիա

Թուրինի «Յուվենթուս»-ը հետաքրքրված է «Բավարիա»-ի կիսապաշտպան Ռենատու Սանչեսի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, «ծեր սինյորա»-ն մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Հնարավոր գործարքի ֆինանսական կողմը դեռևս հայտնի չէ:

Ամենայն հավանականությամբ, պորտուգալացի ֆուտբոլիստը կհամաձայնի տեղափոխությանը, քանի որ մյունխենյան ակումբում բավարար խաղաժամանակ չի ստանում: