23.09.2018 12:30

Մատիչը 70 հազար եվրո է նվիրաբերել քաղցկեղով հիվանդ երեխային

Մատիչը 70 հազար եվրո է նվիրաբերել քաղցկեղով հիվանդ երեխային

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը 70 հազար եվրո է նվիրաբերել քաղցկեղի հազվադեպ տեսակով տառապող 4-ամյա Դուշան Տոդորովիչին: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:

Աղբյուրի համաձայն՝ սերբ ֆուտբոլիստը չի ցանկացել իր քայլը հանրայնացնել, սակայն փոքրիկի հայրը որոշել է նշել բարեգործության բոլոր մասնակիցներին: Հաղորդվում է նաև, որ մոտ 200 հազար եվրո էլ «Պարտիզան» ակումբն է նվիրաբերել:

Նշենք, որ մոտակա ժամանակներս երեխան բուժման նպատակով «Բարսելոնա» կմեկնի: