01.10.2018 12:41

Բրազիլուհիներն ընդդեմ «բրազիլական Թրամփի»

Բրազիլուհիներն ընդդեմ «բրազիլական Թրամփի»

Տասնյակ հազարավոր բրազիլուհիներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ ծայրահեղ աջակողմյան թեկնածու Ժաիր Բոլսոնարուի, որը համարվում է ֆավորիտը նախագահական ընտրություններում:

Ակցիայի մասնակիցների կրած պաստառների գրությունն ազդարարել է՝ «Ele Nao» («Ո՛չ նա»), և դա դարձել է ցուցարարների հիմնական կարգախոսը:

Բոլսոնարուն, որի վրա դանակով հարձակում էր կատարվել մեկ ամիս առաջ, հասարակական կարծիքի հարցումներում առաջատարն է: Ինչպես հաղորդում է France-Presse-ը, նրան պատրաստ է պաշտպանել հարցվածների 28 %-ը, իսկ նրա մերձակա մրցակից Ֆերնանդո Հադդադին՝ 22 %-ը: Սակայն վերլուծաբանների կարծիքով՝ երկրորդ փուլում նրանց շանսերը մոտավորապես հավասար կլինեն:

Բանակի նախկին կապիտան Ժաիր Բոլսոնարուն հակասական կերպար է Բրազիլիայում: Նա բազմիցս  հասարակության բուռն վրդովմունքի տեղիք է տվել իր այլատյաց և կնատյաց արտահայտություններով: Օրինակ՝ նա մի կին կոնգրեսականի ասել էր, թե նա արժանի չի, որ նրան բռնաբարեն, կամ էլ համասեռականությունը համեմատել էր մանկապղծության հետ: Սկանդալային արտահայտությունների շնորհիվ 63-ամյա քաղաքական գործիչը «բրազիլական Դոնալդ Թրամփի» համբավ է ձեռք բերել:

Փոխանցում է BBC-ն: