02.10.2018 13:26

Ինդոնեզացի դիսպետչերն իր կյանքի գնով փրկել է օդանավը

Ինդոնեզացի դիսպետչերն իր կյանքի գնով փրկել է օդանավը

Ինդոնեզիայի իշխանություններն ու բնակիչները, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերն ամբողջ աշխարհում, հետմահու արժանին են մատուցում 21-ամյա ավիադիսպետչեր Անտոնիուս Գունավան Ագունգին, որը սեփական կյանքի գնով փրկել էր մարդատար օդանավը՝ այն դուրս բերելով աղետի գոտուց:

Անցյալ ուրբաթ երիտասարդ կարգավարը ղեկավարելիս է եղել մարդատար ինքնաթիռի թռիչքը Պալուի օդանավակայանից՝ այն պահին, երբ ստորգետնյա ուժեղ ցնցումներ են սկսվել: Բայց նա հրաժարվել է լքել փուլ եկող դիսպետչերական աշտարակը, մինչև որ ինքնաթիռը օդ է բարձրացել: Դրանից հետո նրան  չէր մնում այլ բան անել, քան դուրս թռչել աշտարակի պատուհանից, քանի որ մյուս ճանապարհներն արդեն անմատչելի էին:

Կողոսկրերի ու վերջույթների բազմաթիվ կոտրվածքների հետևանքով երիտասարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Սոցցանցերի օգտատերերը Ագունգին հերոս են անվանում: «Հերոսական արարք է: Բարի ճանապարհ դեպի երկինք, Ագունգ: Հանգչիր խաղաղությամբ»:

Փոխանցում է BBC-ն: