04.10.2018 14:17

ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում է կայացրել Իրանի պատժամիջոցների հարցով

ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում է կայացրել Իրանի պատժամիջոցների հարցով

ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում է կայացրել, որ ԱՄՆ-ը պետք է թուլացնի հակաիրանական պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը սահմանել է Թեհրանի հետ միջուկային գործարքից դուրս գալուց հետո:

Դատարանը պաշտպանել է Իրանի հայցը և որոշել, որ «հումանիտար» ապրանքները, ինչպիսիք են սննդամթերքը և դեղորայքը, պետք է հանվեն էմբարգոյի ցանկից:

ԱՄՆ-ը հակադարձել է, թե այդ հարցը դուրս է դատարանի իրավասությունից, քանի որ առնչվում է  ԱՄՆ ազգային անվտանգությանը:

Հաագայում տեղակայված՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները պարտադիր են, սակայն դատարանը իրական լծակներ չունի՝ կողմերին պարտադրելու ենթարկվել դրանց:

Փոխանցում է BBC-ն: