04.10.2018 15:43

Չինական հեռուստատեսությունում Սի Ձինպինի կյանքին նվիրված շոու է մեկնարկել

Չինական հեռուստատեսությունում Սի Ձինպինի կյանքին նվիրված շոու է մեկնարկել

Չինաստանում մեկնարկել է «Սիի հետազոտումը նոր դարաշրջանում» երեկոյան շոու-վիկտորինան՝ նվիրված ՉԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինպինին:

Նոր շոուի կազմակերպման գաղափարը երիտասարդության գաղափարական դաստիարակության և Չինաստանի առաջնորդի անձը հանրահռչակելու ուղղությամբ տարվող աշխատանքի տրամաբանության շրջանակներում է: Ծրագիրը հեռարձակվում է երիտասարդության շրջանում ամենասիրված՝ Hunan TV հեռուստաալիքով:

Շոուն հարցերի և կարճ ելույթի փուլերից է բաղկացած: Մասնակիցը պատմում է, թե ինչ գիտի Չինաստանի կոմկուսի մասին և Չինաստանի ազգային առաջնորդի կենսագրությունից ու գաղափարախոսությունից: Օրինակ, հեռուստադիտողը մասնակիցների գրեթե անսխալ պատասխաններից կարող է իմանալ՝ ի՞նչ գրքի ետևից էր գնացել երիտասարդ Սին՝ ոտքով հաղթահարելով 15 կմ ճանապարհը: Պատասխանին երկար սպասել պետք չէ. ««Ֆաուստի» ետևից»,- աշխույժ կպատասխանի խելացի մասնակիցը:

Փոխանցում է Interfax-ը: