08.10.2018 12:27

Le Parisien. Նեյմարը և Կավանին դեռ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել

Le Parisien. Նեյմարը և Կավանին դեռ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել

ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարը և Էդիսոն Կավանին դեռ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել: Այս մասին տեղեկացնում է Le Parisien-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստները հանրության մեջ ցույց են տալիս, թե ամեն ինչ կարգին է, սակայն հանդերձարանում պատկերն այլ է. խաղացողները լուրջ տարաձայնություններ ունեն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կոնֆլիկտի պատճառով Կավանին ցանկանում է հեռանալ ֆրանսիական ակումբից: