08.10.2018 12:59

ՀՅԴ-ն արդեն դեմ չէ՞ արտահերթ ընտրությունների արագ անցկացմանը

ՀՅԴ-ն արդեն դեմ չէ՞ արտահերթ ընտրությունների արագ անցկացմանը

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հայտարարել է, թե մինչեւ հիմա քաղաքական հիմնավորում չի տեսել, թե ինչու արտահերթ ընտրությունները պիտի լինեն հրատապ: Նրա խոսքով, քաղաքական հիմնավորումների փոխարեն բերվում են տարատեսակ պատճառաբանություններ, որ բազմաթիվ խնդիրների լուծումը կապում են արտահերթ ընտրությունների հետ:

«Բայց ամեն դեպքում, ձայն բազմաց` ձայն Աստծո. եթե ամբողջ հասարակությունը գտնում է, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը արտահերթ խորհրդարանական ընտրությունները թեկուզ մեկ շաբաթով հետաձգելու մեջ կարող է լինել, Աստծու սիրուն, մեկ շավաթ առաջ անենք»,- հայտարարել է Սեյրանյանը: