08.10.2018 15:30

Կոստանյան. Ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա կառավարությանը

«Ազատություն» ռադիոկայանի եթերում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, թե  ողջամիտ չի համարում, որ որեւէ մեկը, անկախ կուսակցական շահերից, կխոչընդոտի կամ պետք է խոչընդոտի ներկայիս իշխանությունների գործունեությանը:

«Ընդահակառակը, ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա կառավարությանը, որովհետեւ դա է երկրի առաջընթացի երաշխիքը:

Իսկ մեր խնդիրը չեմ կարծում, որ նեղ անձնական կամ կուսակցական շահերն են:

Կա լայն կոնսոլիդացիա հենց Փաշինյանի անձի շուրջ եւ դա նշանակում է, որ այսօրվա իշխանությունները եւ Փաշինյանը որպես վարչապետ, ունի այն մակարդակը ժողովրդական եւ հանրային աջակցության, որը կարիք ունի նաեւ օժանդակության` իրավական հարթության մեջ»,- հայտարարել է Կոստանյանը:

Նչա խոսքով, եթե հիմա, այս պայմաններում որեւէ քաղաքական ուժ վարչապետի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու առաջադրի, դա շատ լուրջ հասարակական ռեզոնանս է առաջացելու:  

«Հետեւաբար որեւէ ձեւով այս պայմաններում թեկնածու առաջադրելը կարող է արհեստածին լինել, եթե չկա հասարաական լայն կոնսոլիդացիա:

Փաշինյանը ազնիվ է իր նպատակների ու ցանկությունների մեջ, եւ ազնիվ է քաղաքական ուղղվածության մեջ, որը ինձ համար ընդունելի է:  

Եթե ես գտնում եմ, որ եւ նպատակներով եւ գործողությունների հաջորդականության մեջ կա այդ ազնվությունը, ես միշտ կկանգնեմ իր կողքին` ցանկացած պահի»,- հայտարարել է Կոստանյանը: