08.10.2018 15:59

Պատգամավոր Արման Սահակյան. Կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը

Պատգամավոր Արման Սահակյան. Կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը ֆեյսբուքում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»։