08.10.2018 16:40

Փաշինյանը առաջարկում է քաջալերել ԱԺ լուծարմանը կողմ պատգամավորներին

Փաշինյանը առաջարկում է քաջալերել ԱԺ լուծարմանը կողմ պատգամավորներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել քաջալերել այն պատգամավորներին, որոնք կողմ են հանդես գալիս ԱԺ լուծարմանը:

Փաշինյանը գրել է.

Սիրելի հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել եւ ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու եւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:

Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։