08.10.2018 19:42

Պատգամավոր Արթուր Գեւորգյանն էլ է կողմ դեկտեմբերին արտահերթ ընտրություններին

Պատգամավոր Արթուր Գեւորգյանն էլ է կողմ դեկտեմբերին արտահերթ ընտրություններին

Հեղափոխությունից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Արթուր Գեւորգյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է.

«Միանշանակ կողմ եմ 2018 թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը։ Վարչապետի պաշտոնից Ն.Փաշինյանի հրաժարականից հետո, մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»։