08.10.2018 23:21

Յուրա Մովսիսյան. Ես վերադառնում եմ

Յուրա Մովսիսյան. Ես վերադառնում եմ

Հայաստանի հավաքականի և «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ խոսելով Հայաստանի հավաքական վերադառնալու մասին։

«Ես վերադառնում եմ։ 3 տարի ազգային հավաքականում չխաղալուց հետո, ես որոշեցի վերադառնալ և կրկին խաղալ։ Ես չէի մտածում, որ երբևէ կվերադառնամ, քանի որ  այն ինչ կատարվել էր, դա թույլ չէր տալիս: Բայց մենք նոր՝ ազատ Հայաստան ունենք և ոչինչ ինձ ավելի հպարտ չի դարձնում, քան ազգային հավաքականին միանալը։

Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ վայրէջք կատարելու Հայաստանում և սկսելու մեր նոր ճանապարհը։ Հուսով եմ ՝ տեսնել երկրպագուների աջակցությունը և լեփ-լեցուն մարզադաշտ հոկտեմբերի 13-ին և 16-ին։ Հաղթանակներին վերադառնալու գործում մեր երկրպագուների աջակցությունը շատ կարևոր է», – գրել է Մովսիսյանը։