09.10.2018 12:47

Օրբանը հյուրընկալել է Էրդողանին

Օրբանը հյուրընկալել է Էրդողանին

Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերի հրավերով Բուդապեշտ է ժամանել Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այցի օրակարգում են պաշտպանական արդյունաբերության, տնտեսության և անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը, իսկ Թուրքիայի և Եվրամիության փոխհարաբերությունների ձևաչափով՝ պայքարն ահաբեկչության դեմ, անօրինական միգրացիան և տարածաշրջանային համագործակցությունը:

Հունգարական ընդդիմությունը դատապարտել է երկրի իշխանությունների «սիրախաղը» Անկարայի հետ: Խորհրդարանի պատուհաններից պատգամավորները դուրս են կախել իրենց վարչապետ Վիկտոր Օրբանի, ինչպես նաև Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների դիմանկարները՝ «Բռնապետներ» մակագրությամբ: Մեկ այլ պաստառ ակնարկել է Օրբանի և Էրդողանի ջերմ հարաբերությունները. Հունգարիայի վարչապետը թերևս միակ եվրոպացի առաջնորդն էր, որ ներկա էր եղել Թուրքիայի նախագահի պաշտոնակալության արարողությանը:

Փոխանցում է euronews-ը: