09.10.2018 13:17

Բուլղարացի լրագրողուհուն սպանված են գտել կոռուպցիայի մասին եթերից հետո

Բուլղարացի լրագրողուհուն սպանված են գտել կոռուպցիայի մասին եթերից հետո

Բուլղարացի լրագրող Վիկտորյա Մարինովայի մարմինը՝ գլխին հասցված հարվածների ու խեղդելու հետքերով, հայտնաբերվել է զբոսայգում: Իր վերջին հաղորդման ժամանակ Մարինովան պատմել է կոռուպցիոն սխեմաների մասին, որոնք բացահայտել են նրա գործընկերները:

30-ամյա լրագրողուհու մարմինը հայտնաբերվել է կիրակի օրը: Նրանից խլել են հեռախոսը, ավտոմեքենայի բանալիները և ակնոցը: Շորերը մասամբ հանված են եղել, ըստ հետաքննության՝ նրան բռնաբարել են:

Հետաքննությունը մշակում է բոլոր վարկածները, այդ թվում՝ կապված Մարինովայի լրագրողական աշխատանքի հետ: Միջազգային կազմակերպությունները իշխանություններից պահանջում են հնարավորինս արագ բացահայտել հանցագործությունը և պատժել հանցագործներին:

Փոխանցում է BBC-ն: