09.10.2018 20:28

ՀՔԾ պատասխանը Աշոտյանին

ՀՔԾ պատասխանը Աշոտյանին

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի վերջին հայտարարությանը:

«Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրել է հետևյալ հայտարարությունը. «Հիմա «Ազատություն» ռադիոկայա՞նն է այլևս  ՀՔԾ-ի փոխարեն ինձ սպառնում, որովհետև այս ընթացքում սպառնում էր բացառապես ՀՔԾ-ն»:

Ա. Աշոտյանին առաջարկում ենք հրապարակել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում իրեն սպառնացած` ՀՀ ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում` նրանից ակնկալում ենք հրապարակային հերքում և հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից»,- ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ: