10.10.2018 12:33

Միլիարդատերերի թիվն աշխարհում աճում է

Միլիարդատերերի թիվն աշխարհում աճում է

Եթե հավատանք World Ultra Wealth Report-ի («Գերհարստության վերաբերյալ համաշխարհային զեկույց») վերջին զեկույցին, որի ամենամյա հետազոտությունը հրապարակում է Wealth X միջազգային խորհրդատվական ընկերությունը, Հոնկոնգում այժմ ապրում է 93 միլիարդատեր՝ 21-ով ավելի, քան 2016 թվականին, և ավելի, քան աշխարհի մեկ այլ քաղաքում՝ բացի Նյու Յորքից:

Wealth X-ի տվյալներով՝ միլիարդատերերի ամենամեծ թիվն ունեցող քաղաքների առաջին տասնյակի կեսը գտնվում է  սոցիալական անհավասարության ամենաբարձր մակարդակն ունեցող զարգացող երկրներում:

«Նոր միլիարդատերերի» թվի աճը հանգեցրել է մոլորակի վրա գերկարողությունների զգալի մեծացման. զեկույցի համաձայն՝ 2017 թ. ԱՄՆ մեկ միլիարդ դոլար և ավելի կարողություն է ունեցել 2754 մարդ: Նրանց ունեցվածքի ընդհանուր գումարը գնահատվում է 9,2 տրիլիոն դոլար՝ ավելի, քան Գերմանիայի և Ճապոնիայի ՀՆԱ-ն միասին վերցրած:

Միլիարդատերերի քաղաքների առաջին տասնյակում են՝ Նյու Յորքը, Հոնկոնգը, Սան-Ֆրանցիսկոն, Մոսկվան, Լոնդոնը, Պեկինը, Սինգապուրը, Դուբայը, Մումբայը, Շենժենը:

Փոխանցում է BBC-ն: