10.10.2018 12:41

Գաբրիել Ղազարյանը` սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Գաբրիել Ղազարյանը` սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Հայտնի է սպորտի և երիտասարդության հարցերի նոր նախարարի անունը: Այդ պաշտոնում կնշանակվի Գաբրիել Ղազարյանը:

Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ համապատասխան հրամանագիր ստորագրելու միջնորդությունն արդեն ներկայացվել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Գաբրիել Ղազարյանը 2014-2016 թվականներին արդեն եղել է  սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։