10.10.2018 13:31

Միշկինի տատիկն անհետացել է

Միշկինի տատիկն անհետացել է

Բրիտանական մամուլը քննարկում է Սոլսբերիի թունավորման մեջ երկրորդ կասկածյալի՝ Ալեքսանդր Միշկինի բացահայտման մանրամասները:

Թեմաներից մեկը, որը հետաքրքրում է բրիտանացի լրագրողներին, Միշկինի տատիկի ճակատագիրն է:

«Սոլսբերիի ենթադրյալ մարդասպաններից մեկի՝ ռազմական բժիշկ Ալեքսանդր Միշկինի տատիկն անհետացել է այն բանից հետո, երբ պատմել է, որ իր թոռանը Ռուսաստանի հերոսի շքանշանով պարգևատրել է Վլադիմիր Պուտինը», հաղորդել է Daily Telegraph-ը:

Միշկինի տատիկը, որի մասին առաջինը պատմել է Telegraph-ը, անհետացել է երեք օր առաջ, երբ հայտնի է դարձել, որ հրապարակվելու է Ալեքսանդր Պետրովի իսկական անունը, որը հենց Միշկին է:

ՀԳՎ բարձրաստիճան սպա Միշկինը Պուտինի ձեռքից Ռուսաստանի հերոսի շքանշանը ստացել է 2014 թ. աշնանը: Նինա Միշկինան միշտ հպարտությամբ ծանոթներին ցույց է տվել թոռնիկի լուսանկարը, որում նա սեղմում է Ռուսաստանի նախագահի ձեռքը:

Լոյգա ավանում, որտեղ մեծացել է Միշկինը, հարևանները պատմել են, որ նրա տատիկը, նախկինում՝ բժիշկ, անհետացել է երեք օր առաջ:

Ռուսաստանի հերոսի շքանշանը սովորաբար հանձնում է նախագահն անձամբ, Կրեմլում տեղի ունեցող արարողության ընթացքում, թեև դրա վերաբերյալ լուրը կարող է գաղտնի պահվել, եթե պարգևն ստացողը գաղտնի առաքելություն է իրականացնում, նշում է Telegraph-ը:

Փոխանցում է BBC-ն: