10.10.2018 14:20

Երեք նոր մարզպետ նշանակվեց

Երեք նոր մարզպետ նշանակվեց

Կառավարության այսօրվա նիստում Գնել Սանոսյանը նշանակվել է Գեղարքունիքի, Տրդատ Սարգսյանը՝ Վայոց ձորի, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու մարզպետ:

Տեղեկացնում են կառավարության մամլո ծառայությունից:

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո այս մարզերը ղեկավարում էին ԲՀԿ եւ ՀՅԴ անդամ մարզպետները, որոնց վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ պաշտոնանկ էր արել: