10.10.2018 15:10

Թրամփն ընդունել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի հրաժարականը

Թրամփն ընդունել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի հրաժարականը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեկլիի հրաժարականը:

Սպիտակ տանը հանդիպման ժամանակ Թրամփը լրագրողներին տեղեկացրել է, որ Հեյլին պաշտոնը կթողնի տարեվերջին, և որ նրա հրաժարականը նախօրոք է պատրաստվել: Ընդ որում՝ նա նշել է, որ Հեյլին կարող է վարչակազմ վերադառնալ մեկ այլ պաշտոնում:

«Ընտրիր՝ ինչ ուզում ես»,- ասել է ԱՄՆ նախագահը Հեյլիին՝  Ձվաձև կաբինետում ընդունելության ժամանակ: Ի պատասխան՝ Հեյլին ծիծաղել է:

«Նա ինձ վեց ամիս առաջ էր ասել, որ, հնարավոր է՝ տարեվերջին հանգստանալու ցանկություն ունենա»,- պատմել է Թրամփը: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում Հեյլիի աշխատանքը նա գնահատել է «աներևակայելի»:

Փոխանցում է BBC-ն: