10.10.2018 15:28

ՀՀԿ հայտարարությունից հետո Փաշինյանը գնացել է ԱԺ

ՀՀԿ հայտարարությունից հետո Փաշինյանը գնացել է ԱԺ

ԱԺ ՀՀԿ խմբակցության երեկվա հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հանդիպել է խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հանդիպումից հետո Փաշինյանն ասել է, որ խելամիտ որոշում է համարում ՀՀԿ-ի հայտարարությունը: 

«Խելամիտ որոշում եմ համարում: Երեկվա հայտարարությունից հետո ես ուղղակի հարկ համարեցի այսօր գալ Ազգային ժողով»,- ասել է Փաշինյանը: