11.10.2018 09:00

Ռահիմ Ստեռլինգը` Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում

Ռահիմ Ստեռլինգը` Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստեռլինգը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այդ մասին հաղորդում է ESPN-ն։

«Սիթիի» հետ Ստեռլինգի պայմանագրի ժամկետը լրանում է 2020թ․ և կողմերն առայժմ չեն կարողանում նոր պայմանագրի հարցով համաձայնության գալ։

Նշենք, որ 2017թ․ տված հարցազրույցում Ստեռլինգը նշել է, որ դեմ չէր լինի Իսպանիայում խաղալ