11.10.2018 09:26

Ֆլոյդ Մեյվեզերը՝ Խաբիբի պահվածքի մասին

 Ֆլոյդ Մեյվեզերը՝ Խաբիբի պահվածքի մասին

Բռնցքամարտի աշխարհի 12-ակի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը, մեկնաբանելով  Խաբիբ Նուրմագոմեդովի մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքը, որը տեղի է ունեցել Կոնոր Մակգրեգորի հետ մենամարտից հետո, ասել է, որ նման պարագայում լուրջ պատժից խուսափել չի հաջողվի:

«Ես առանձնապես ծանոթ չեմ Կոնորի հետ մրցած տղայի հետ, բայց նրա վարքն անթույլատրելի է: Ես գրեթե չեմ կասկածում, որ նրան լուրջ տուգանք է սպառնում: Ես դրա միջով անցել եմ. Զաբ Ջուդոյի հետ մենամարտից հետո ինձ տուգանել էին, եթե չեմ սխալվում ավելի քան 1 միլիոն դոլարով», – Մեյվեզերի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովին սպառնում է խոշոր չափի տուգանք և որակազրկում մի քանի ամսով մենամարտից հետո դահլիճում ծեծկռտուք կազմակերպելու ու հրահրելու համար: