11.10.2018 11:00

Բուֆոնը՝ կարիերան ավարտելու մասին

Բուֆոնը՝ կարիերան ավարտելու մասին

Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոստովանել է, որ չգիտի, թե երբ է ավարտելու պրոֆեսիոնալ կարիերան: Նրա խոսքով այդ իրադարձությունը կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր պահի:

«Վերջին տարիների ընթացքում ես հասկանա, որ նախօրոք ծրագրել կարիերայի ավարտը ամենասխալ բանն է: 32 տարեկանում ես վստահ էի, որ կխաղամ մինչև 35, հետո հասկացա, որ կարող եմ ձգել մինչև 38, իսկ հիմա արդեն 40 տարեկան: Կյանքն այնպես է դասավորվել, որ ես չեմ կարող ասել՝ երբ կավարտեմ կարիերաս՝ այսօր, վաղը, թե 10 տարի հետո: Ինձ չեմ հարցնում դրա մասին ու չեմ էլ ուզում իմանամ:

Ես գիտեմ, որ կյանքում այլևս չեմ զգա այն պահերը, որոնք ապրել եմ խաղադաշտում կամ հանդերձարանում: Դրանք այլևս չեն կրկնվի, երբ որոշեմ հեռանալ: Բայց միևնույն ժամանակ վստահ եմ, որ կյանքի այս փուլն էլ է ավարտվելու ու ես անակնկալի եմ գալու», – հայտարարել է լեգենդար դարպասապահը:

Հիշեցնենք, որ տրանսֆերային այս պատուհանի ընթացքում Բուֆոնը հեռացել է «Յուվենտուսից» ու տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ: