11.10.2018 11:32

2 ակումբ կպայքարի Զիդանին հրավիրելու համար

2 ակումբ կպայքարի Զիդանին հրավիրելու համար

Ժոզե Մուրինյոյի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» հարցականի տակ է:

Անգլիական ակումբում արդեն արժանի փոխարինող են գտել Ժոզե Մոուրինյոյին: Նա Զինեդին Զիդանն է: Սակայն «ՄՅՈւ»-ն ստիպված կլինի պայքարել «Բավարիայի» հետ Զիզուի ծառայությունների համար:

Մյունխենյան թիմի ղեկավարությունը նույնպես մտածում է Նիկո Կովաչին պաշտոնանկ անելու մասին, իսկ ֆրանսիացու մեջ նրանք տեսնում են այն մարզչին, որը կարող է ակումբին վերադարձնել առաջատար դիրքեր:

Զիդանը ֆուտբոլային աշխարհում ներկայումս ամենաբարձրակարգ գործազուրկ մարզիչներից է, նա «Ռեալի» հետ պատմական նվաճման է հասել՝ հաղթելով 3 տարի անընդմեջ Չեմպիոնների լիգայում: