11.10.2018 12:36

Daily Express. Հանուն «Ռեալ»-ի Ազարը պատրաստ է մերժել «Չելսի»-ի առաջարկը

Daily Express. Հանուն «Ռեալ»-ի Ազարը պատրաստ է մերժել «Չելսի»-ի առաջարկը

«Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը, հնարավոր է, առաջիկայում չերկարաձգի պայմանագրի ժամկետը լոնդոնյան գրանդի հետ: Այս մասին հաղորդում է Daily Express-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բելգիացի ֆուտբոլիստը պատրաստ է մերժել «ազնվականներ»-ի առաջարկը՝ կապված նոր պայմանագրի հետ, եթե Մադրիդի «Ռեալ»-ը հստակ քայլեր ձեռնարկի իր հետ պայմանագիր կնքելու համար:

Ներկայիս համաձայնագրով 27-ամյա խաղացողն անգլիական գրանդում պետք է մնա մինչև 2020 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Չելսի»-ի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: