11.10.2018 13:00

Ռոնալդուն որոշել է բոյկոտել Ազգերի Լիգան

Ռոնալդուն որոշել է բոյկոտել Ազգերի Լիգան

Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է բոյկոտել Ազգերի Լիգան: Այս մասին հավաստիացնում է հայտնի իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին:

Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացի ֆուտբոլիստը կարծում է, որ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր դեմ դավեր է նյութում: Մասնավորապես, խաղացողը համոզված է, որ հենց «Ռեալ»-ի թեթև ձեռքով է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տրվել Մոդրիչին:

Իր բողոքն արտահայտելու համար՝ 33-ամյա ֆուտբոլիստը որոշել է այլևս մասնակցություն չունենալ ՈւԵՖԱ-ի կազմակերպած մրցաշարին: