12.10.2018 09:32

Ռոնալդուի փաստաբան․ «Բռնաբարության գործով ներկայացված փաստաթղթերը կեղծ են»

Ռոնալդուի փաստաբան․ «Բռնաբարության գործով ներկայացված փաստաթղթերը կեղծ են»

Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի փաստաբան Պիտեր Կրիստիանսենը մեկնաբանել է ֆուտբոլիստին ուղղված մեղադրանքները։

Հիշեցնենք, որ ամերիկուհի մոդել Կետրին Մայորգան Ռոնալդուին մեղադրում է բռնաբարության մեջ և ֆուտբոլիստի վրա գործ է հարուցվել։

«Փաստաթղթերը, որտեղ Կրիշտիանուն իբր խոստովանում է իր մեղքը և գումարի դիմաց համաձայնության գալիս տուժողի հետ, բոլորը կեղծ են։

Դրանք հավաքված են գողացված թվային փաստաթղթերի հիման վրա, որոնց հեղինակները կիբերհանցագործներն են»,- ասել է պորտուգալացու փաստաբանը։