12.10.2018 10:00

Էդեն Ազարն իրեն անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստն այս պահին

Էդեն Ազարն իրեն անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստն այս պահին

Լոնդոնի «Չելսիի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Էդեն Ազարը խոսել է իր մարզավիճակի մասին:

«Այո, այս պահին ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստն եմ: Բայց միշտ կարելի է դառնալ ավելի լավը: Օրինակ, կարելի է ավելի շատ գոլ խփել:

Այս պահին ես բավականին լավ մարզավիճակում եմ: Հուսով եմ՝ այսպես կխաղամ դեռ երկար:

Անկեղծ ասած, կարծում եմ, որ նախկինում նույնիսկ ավելի լավ մարզավիճակում եմ եղել: Վիճակագրության առումով սա իմ լավագույն մեկնարկն է: Բայց եթե խոսենք խաղի մասին, ինձ մոտ ավելի լավ շրջաններ են եղել «Լիլում» և «Չելսիում»,-Ազարի խոսքերն է փոխանցում Բելգիայի հավաքականի մամուլի ծառայությունը: