12.10.2018 10:34

Պաշտոնական․«Մոնակոն» հեռացրեց Լեոնարդո Ժարդիմին

Պաշտոնական․«Մոնակոն» հեռացրեց Լեոնարդո Ժարդիմին

Ֆրանսիական «Մոնակոն» իր պաշտոնական թվիթերյան էջում հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմի հրաժարականի մասին:

Պորտուգալացի մասնագետը «Մոնակոն» գլխավորել էր 2014թ․ և բազմաթիվ հաջողություններ գրանցել՝ նվաճելով Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը 2016/17 մրցաշրջանում, ինչպես նաև հասնելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

Այս մրցաշրջանը, սակայն, «Մոնակոն» շատ վատ սկսեց՝ 9 տուրից հետո զբաղեցնելով միայն 18-րդ հորիզոնականը 6 միավորով: