12.10.2018 11:37

«Չելսին» հետաքրքիր պատժամիջոց է գտել անկարգ երկրպագուների համար

«Չելսին» հետաքրքիր պատժամիջոց է գտել անկարգ երկրպագուների համար

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը որոշել է յուրօրինակ կերպով կարգի հրավիրել իր անկարգապահ, մասնավորապես հակասեմիտական վարքագիծ դրսևորած երկրպագուներին։ Ակումբի նախագահի կարծիքով միայն որակազրկմամբ լուրջ բանի հանսել հնարավոր չէ։

Այդ իսկ պատճառով «Չելսիի» նախագահ Բրյուս Բակի և սեփականատեր Ռոման Աբրամովիչի հրամանով հակասեմիտական վարք ցույց տված երկրպագուները պետք է ընտրեն՝ կամ զրկվում են առհասարակ սեզոնային բաժանորդագրությունից, կամ գնում են Օսվենցիմի հավաքական։

Հավելենք, որ «Չելսիի» երկրպագուները հրեատյացության բացահայտ կոչեր էին արել լոնդոնյան դերբիի՝ «Տոտենհեմի» հետ հանդիպման շրջանակներում։