12.10.2018 12:00

AS. Կավանին կարող է իսպանական գրանդ տեղափոխվել

AS. Կավանին կարող է իսպանական գրանդ տեղափոխվել

ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին կարիերան կարող է Լա Լիգայում շարունակել: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 31-ամյա ֆուտբոլիստը լարված հարաբերություններ ունի թիմակիցներից ոմանց հետ և այդ պատճառով մտադիր է հեռանալ փարիզյան ակումբից: Հաղորդվում է նաև, որ ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու հիմնական հավակնորդը Մադրիդի «Ատլետիկո»-ն է:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կավանին մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: