12.10.2018 12:30

Ռոբերտո Մանչինիի խայտառակ վիճակագրությունը

Ռոբերտո Մանչինիի խայտառակ վիճակագրությունը

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ոչ մի կերպ չի կարողանում բարելավել թիմի խաղը։ Ջան Պիերո Վենտուրային փոխարինելուց հետո իտալացի մասնագետի վիճակագրությունը պարզապես հիասթափեցնող է։

Մայիսից գլխավորելով Իտալիայի հավաքականը՝ Ռոբերտո Մանչինին ազգային թիմի հետ անցկացրել է 6 հանդիպում, որոնցից հաղթել է միայն մեկում, այն էլ Սաուդյան Արաբիայի հավաքականին։ Սա Իտալիայի հավաքականի մարզչական վատագույն մեկնարկն էր վերջին 40 տարվա ընթացքում։

Հավելենք, որ երեկ կայացած ընկերական խաղում Իտալիայ հավաքականը ևս չհաղթեց՝ ոչ-ոքի 1-1 ավարտելով հանդիպումը Ուկրաինայի հետ։