12.10.2018 13:00

Թուրանը ծեծել է թուրք երգչին, այնուհետև ներողություն է խնդրել՝ առաջարկելով սպանել իրեն

Թուրանը ծեծել է թուրք երգչին, այնուհետև ներողություն է խնդրել՝ առաջարկելով սպանել իրեն

«Ստամբուլի» կիսապաշտպան Արդա Թուրանը սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Fanatik-ի հաղորդմամբ, ֆուտբոլիստը գիշերային ակումբում մոտեցել է թուրք հայտնի երգիչ Բերկա Շահինի կին Օզլեմ Ադե Շահինին և վերջինիս ասել․ «Եթե ամուսնացած չլինեի, ես անտարբեր չէի անցնի քեզ նման կնոջ կողքով»։

Դրանից հետո Թուրանը կռվի մեջ է մտել երգչի հետ։ Արդյունքում Բերկան կոտրված քթով հոսպիտալացվել է։ Թուրանը ներողություն է խնդրել նրանից։ Ֆուտբոլիստն ատրճանակով գնացել է հիվանդանոց և երգչին ասել․ «Ես չգիտեի, որ նա քո կինն է։ Ներողություն։ Եթե ուզում ես՝ սպանիր ինձ»։

Նշենք, որ ֆուտբոլիստն ինստագրամում հերքել է երգչի կնոջ հետ կապված միջադեպը, սակայն հաստատել է, որ վիճաբանություն է տեղի ունեցել։