‘
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԴԾ-ին հանձնարարել է ստեղծել երկրի տեղեկատվական միջոցների վրա համակարգչային գրոհների հայտնաբերման, կանխարգելման և հետևանքների վերացման պետական համակարգ, հաղորդում է Росбалт-ը: Համապատասխան հրամանագիրը զետեղված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: Հրամանագիրը ստորագրվել է հունվարի 15-ին և նույն օրն էլ մտել ուժի մեջ:
Հիշեցնենք, որ անցյալ աշնանը Դաշնային խորհուրդը մշակել էր Ռուսաստանի կիբեռանվտանգության ռազմավարության նախագիծ, որը, մասնավորապես, նախատեսում էր պատժի խստացում պետական մարմինների կայքերը կոտրելու համար: Սենատորներն ընդգծել են, որ պետական կայքերի վրա գրոհներն սպառնում են ազգային անվտանգությանը:
Կիբեռանվտանգության նույնատիպ ռազմավարություններ են գործում աշխարհի բոլոր խոշոր տերություններում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում:
‘