‘
Խարկովում կայացած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայ մարզիկներին հաջողվել է նվաճել 2 ոսկե մեդալ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում հաղթողի կոչումը նվաճել են 66 կգ քաշային Արմեն Ալեքյանն ու 96 կգ քաշային Վիկտոր Կազիշվիլին:
Մրցաշարին մասնակցել են 8 երկրների հավաքականներ: Հայաստանի թիմը գլխավորել է երիտասարդական ընտրանու ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը: Նա մրցաշարին հայտավորել էր 8 մարզիկի:
‘