‘
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր փախել է ամբաստանյալ Սերոբ Քերոբի Մխիթարյանը՝ իր դեմ հարուցված քր. գործով հերթական դատական նիստի ժամանակ, փոխանցում է «Ա1+»-ը:
21-ամյա Սերոբ Մխիթարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերոբ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2009-2010թթ. ընթացքում Երևանի Տ. Մեծ պողոտայում, երեք դրվագով ապօրինի մուտք գործելով տարբեր բնակարաններ կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակություններ»:
‘