Հինգշաբթի օրը Եղիսաբեթ Երկրորդի մահվանից հետո Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի կայքում ցավակցությունների օնլայն գիրք է բացվել։
Բուքինգհեմյան պալատը սեպտեմբերի 8-ին հայտարարել է Եղիսաբեթ Երկրորդի մահը։
Մեծ Բրիտանիայի պատմության ընթացքում ամենաերկարը՝ յոթանասուն տարի և յոթ ամիս գահակալած թագուհին մահացել է 96 տարեկանում։
Նոր միապետ է դարձել նրա ավագ որդին՝ 73-ամյա Չարլզը, որը վերցրել է Կառլ III անունը։
Թագուհու մահվան կապակցությամբ, որը ձևականորեն պետության ղեկավարն էր 15 երկրներում, սեպտեմբերի 9-ից Մեծ Բրիտանիայում տասնօրյա սուգ է հայտարարվել։ Հուղարկավորության օրը կորոշվի մոտ ժամանակներս։
Փոխանցում է tass.ru-ն։