Տապն աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով իր ձեռքն է վերցնում Եվրոպայի սանձերը։ Եվ ավանդաբար՝ առաջինը այցելել է Միջերկրածովյան երկրներ։
Իսպանիայի 32 շրջաններում նախապատրաստվում են արտակարգ ջերմաստիճանի։ Ըստ կանխատեսումների՝ ռիսկի գոտում գտնվող տասնմեկ շրջաններից հինգը ամենաշատը կտուժեն, որոշ վայրերում ջերմաչափի սանդղակը կարող է հասնել 43 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի։
Այսքան վաղ Իսպանիան շոգ եղանակ չի տեսել 1981 թվականից։
Բայց ամառային տապից կտառապի նաև Ֆրանսիայի հարավը։ Երկրի մի քանի մասերում ջերմաստիճանն անցել է 38 աստիճանից․ դա մոտավորապես 17 աստիճանով բարձր է, քան այդ սեզոնի միջին մակարդակը։
Բացի այդ, տագնապ է առաջացնում նաև երաշտը․ ֆրանսիական 35 դեպարտամենտներ արդեն ջրի օգտագործման սահմանափակումներ են մտցրել։
Փոխանցում է euronews-ը։