‘
Ճապոնիայի կառավարությունը միկադոյի հպատակների քննարկմանն է ներկայացրել կայսերական ընտանիքում ամուսնացած կանանց կարգավիճակի փոփոխման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:
Առաջարկվող տարբերակներն այսօր հրապարակվել են Ճապոնիայի վարչապետի պաշտոնական կայքում:
Տարբերակներից մեկի համաձայն, «կայսերական» կանայք ամուսնությունից հետո ժառանգության իրավունք ձեռք կբերեն՝ կայսերական ընտանիքի մեջ ներառելով արքայադուստրերի ամուսիններին եւ երեխաներին: Այս տարբերակի հակառակորդները պնդում են, թե դա ի վերջո կայլասերի գահի ուղղակի ժառանգման ավանդական եղանակը:
Փոխզիջումային տարբերակով ամուսնացած արքայադուստրը կարող է մասնակցել կայսերական տանը կազմակերպվող միջոցառումներին՝ պետական ծառայողի կարգավիճակով:
Ճապոնիայի սահմանադրության համաձայն, կայսերական գահը ժառանգելու իրավունք ունեն միայն տղամարդիկ: Կանայք ամուսնությունից հետո ընդունում են ամուսնու ազգանունը եւ զրկվում են կարգավիճակից: Այսպես, այժմյան թագաժառանգի քույրը՝ Նարուհիտո Սայակոն ամուսնությունից հետո կայսերական արքունիքից տեղափոխվեց Տոկիոյի կենտրոնում գտնվող սովորական բնակարան:
Օրենսդրության փոփոխման քննարկումը պայմանավորված է նրանով, որ կայսերական ընտանիքի այժմյան անդամների մեծամասնությունը կանայք են:
Լուսանկարը՝ РИА-Новости-ի
‘