‘ԱԱ մասնակից երկրների թիվը կարող է դառնալ 40’

936

ՖԻՖԱ-ի գործկոմի արտահերթ նիստը, որտեղ գուցե քննարկվի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների թվի ավելացումը, առաջարկվել է հրավիրել մայիսի 30-ին՝ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններից հետո,- հայտարարել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:

«Առաջարկվել է մայիսի 30-ին անցկացնել գործկոմի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն աշխարհի առաջնության կազմակերպման հետ կապված հարցեր: Որովհետեւ ՖԻՖԱ-ի նախագահի որոշ թեկնածուների ծրագրերում կան աշխարհի առաջնության մասնակիցների թվի ընդլայնման գաղափարներ: Այսօր 32 թիմ է (1998-ից սկսած), իսկ ոմանք առաջարկում են այդ թիվը հասցնել 40-ի»,- ասել է Մուտկոն:

Նախորդ հոդվածը‘Վան Գալ. «Ես արդեն ծեր եմ, «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի վերջին ակումբս»’
Հաջորդ հոդվածը‘Սիմեոնե. «Ռեալը» լուրջ մրցակից է, բայց այժմ կենտրոնացել ենք «Խետաֆեի» հետ խաղի վրա’