‘
Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբում հանդիպեցին Բրազիլիայի և Կոստա Ռիկայի հավաքականները։
Սանկտ Պետերբուրգում կայացած խաղում գրանցվեց 2 գոլ։ Բրազիլիայի հավաքականին հաղթանակ բերեցին Ֆելիպե Կոուտինյոյի և Նեյմարի դիպուկ հարվածները։ Տիտեի գլխավորած թիմը վաստակեց չորրորդ միավորը, իսկ Կոստա Ռիկան դեռ միավոր չունի։
Խմբի մյուս խաղում կհանդիպեն Սերբիան և Շվեյցարիան։ Սերբերը հաղթանակի դեպքում կնվաճեն 1/8 եզրափակիչի ուղեգիր։
ԱԱ-2018, E խումբ
Բրազիլիա — Կոստա Ռիկա՝ 2։0
Ֆելիպե Կոուտինյո, 90+1, Նեյմար, 90+8
Բրազիլիա․ Ալիսոն, Ֆագներ, Սիլվա, Միրանդա, Մարսելո, Պաուլինյո (Ֆիրմինո, 68), Կազեմիրո, Կոուտինյո, Վիլիան (Դ․ Կոստա, 46), Ժեզուս (Ֆերնանդինյո, 90+3), Նեյմար։
Կոստա Ռիկա․ Նավաս, Ակոստա, Գոնսալես, Դուարտե, Օվյեդո, Գամբոա (Կալվո, 75), Բորխես, Ռուիս, Գուզման (Տեխեդա, 83), Վենեգաս, Ուրենյա (Բոլանիոս, 54)։
‘