‘ԱԱ-2018-ն ընդունող երկրի քվեարկության ժամանակ ՖԻՖԱ-ն որևէ խախտում չի արձանագրել’

2504

Ռուսաստանը չի մասնակցել դավադրությանն ու չի փորձել ազդել ԱԱ-2018-ի տանտեր-երկրի ընտրության արդյունքների վրա։ Այսպիսի հետևություն է արձանագրվել Մայքլ Գարսիայի ղեկավարած ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով հետաքննչական խմբի զեկույցում։ Հետաքննության տեքստն այսօր հրապարակել է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հետաքննիչներին չի հաջողվել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերին ծանոթանալու թույլտվություն ստանալ։ Մասնակիորեն դա կապված է նրա հետ, որ ռուսական կոմիտեի օգտագործած համակարգիչները վարձակալված էին, իսկ վերադարձնելուց հետո սեփականատերը ջնջել է տեղեկատվությունը։ Նաև Google-ը չի պատասխանել հարցումին և տվյալներ չի հաղորդել։

Զեկույցում 4 հիմնավոր հետևություն է արված.

1) Ռուսական կոմիտեի և մեկ այլ կոմիտեի հետ դավադրության ապացույցներ չկան։ Քվեարկության արդյունքների վրա ռուսների ազդեցության մեղադրանքը չի հիմնավորվել։

2) ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամների հետ բոլոր շփումների մասին հաղորդելու պահանջը մասամբ է խախտված։ Ռուսական կոմիտեն այդպիսի հանդիպումների մասին 3 անգամ է տեղեկացրել։

3) Նվերների մասին ՖԻՖԱ-ի կանոնները չեն խախտվել։ Ռուսական կոմիտեի բոլոր նվերներն ու այլ բոնուսները համապատասխանել են կազմակերպության պահանջներին։  Դրանք բոլորը խորհրդանշական արժեք են ունեցել։

4) ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամների վրա ոչ մի անհամաչափ ազդեցություն չի եղել նրանց ձայները ստանալու նպատակով։

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ աշխատակիցները այցելում են ՔԿՀ-ներ. «Սասնա Ծռերի» գործով ահազանգներ ‘
Հաջորդ հոդվածը‘ATP. Կարեն Խաչանովը՝ 34-րդ ռակետ’