Աբաս․ Անհրաժեշտ է կրկնապատկել օգնության մատակարարումը Գազայի հատված

257

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում ընդգծել է «մարդասիրական օգնության, դեղորայքի և սննդամթերքի մատակարարումների կրկնապատկման անհրաժեշտությունը» Գազայի հատված։

Այդ մասին հաղորդել է պաղեստինյան առաջնորդի գրասենյակը։

Ըստ գրասենյակի տեղեկատվության՝ Աբասը կոչ է արել ջանքեր գործադրել անկլավը ջրով, էլեկտրաէներգիայով և վառելիքով շտապ ապահովելու համար, ինչպես նաև անհրաժեշտ օգնությունը տրամադրել, որպեսզի հիվանդանոցները և բուժհաստատությունները կարողանան վերականգնել աշխատանքը։

Հեռախոսազրույցը կայացել է կիրակի օրը երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Նախորդ հոդվածըՉիլիի նախագահն Իսրայելին մեղադրել է «անմարդկային դաժանության» մեջ
Հաջորդ հոդվածըՕմսկում ձերբակալել են զորակոչած ռուսաստանցիներին գերի հանձնվելու կոչ անող մարդու