‘
Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն մեկնաբանել է Աշխարհի առաջնության խմբային փուլում Խորվաթիայի ընտրանուց կրած պարտությունը (0:3):
Հանդիպումից հետո «ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին ասել էր, որ ֆուտբոլիստները չկարողացան հարմարվել խաղադաշտում տեղի ունեցող իրադարձություններին:
«Սամպաոլին կարող է ասել այն, ինչ ուզում է: Իրականությունն այն է, որ մենք շատ հիասթափված ու զայրացած ենք: Այժմ մեր ճակատագիրը մրցակիցների ձեռքերում է»,- հարձակվողի խոսքն է մեջբերում Ole-ն:
‘