‘Ագուերոն սիրավեպ է սկսել 21-ամյա մոդելի հետ’

955

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն սիրավեպ է սկսել 21-ամյա բրիտանացի մոդել Թեյլոր Ուորդի հետ, գրում է The Sun-ը:

Մի քանի շաբաթ առաջ զույգը հանգստյան օրերն անցկացրել է միասին: Ագուերոյի ներկայացուցիչը նշել է, որ 30-ամյա ֆուտբոլիստի եւ Թեյլոր Ուորդի հարաբերությունները նոր են սկսվել եւ դեռ վաղ է պաշտոնապես հայտարարել այդ մասին:

Հիշեցնենք, որ Սերխիո Ագուերոն ամուսնացած է եղել արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի կրտսեր դստեր՝ Ջանինայի հետ: Նրանք ամուսնացել էին 2008 թվականին, իսկ 4 տարի անց բաժանվել էին: Առաջին ամուսնությունից Ագուերոն ունի որդի:

Նախորդ հոդվածը‘Շվեդական ակադեմիան 2018 և 2019 թթ. գրականության Նոբելյան մրցանակ կշնորհի’
Հաջորդ հոդվածը‘2008 մարտի 1. Փոխոստիկանապետ. Գնացել էինք բացատրական աշխատանքի շնորհիվ ցուցարարներին խաղաղ ցրելու’