ԱԴԾ-ն բացահայտել է Դուգինայի սպանության կազմակերպման ևս մի մասնակցի

468

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը պարզել է ուկրաինական դիվերսիոն-ահաբեկչական խմբի ևս մի մասնակցի, որը, Նատալյա Վովկի հետ միասին, նախապատրաստել է լրագրող Դարյա Դուգինայի սպանությունը և ՌԴ սահմանները լքել հանցագործությունից մեկ օր առաջ։

«Պարզվել է, որ Դուգինայի սպանությունը, Վովկի հետ միասին, Մոսկվայում կազմակերպել է ուկրաինական դիվերսիոն-ահաբեկչական խմբի ևս մի անդամ՝ Ուկրաինայի քաղաքացի Ցիգանենկո Բոգդան Պետրովիչը, 1978 թ․ ծնված, որը Ռուսաստան է ժամանել Էստոնիայով 2022 թ․ հուլիսի 30-ին և Ռուսաստանի տարածքը լքել է Դուգինային պայթեցնելուց մեկ օր առաջ»,- նշում են ԱԴԾ-ում։

Հատուկ ծառայության տվյալներով՝ Ցիգանենկոն Վովկին ապահովել է կեղծ ավտոհամարանիշներով և  փաստաթղթերով` իրականում գոյություն ունեցող Ղազախստանի բնակիչ Յուլյա Զայկոյի անունով։  Դրանից բացի, Վովկի հետ միասին նա հավաքել է ինքնաշեն պայթուցիկ սարքը Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող վարձակալած ավտոտնակում։

Դուգինան սպանվեց օգոստոսի 20-ին, նրա ավտոմեքենան պայթեցվել էր Մոժայսկի մայրուղու վրա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄակրոնը հրաժարվել է մասնակցել Աբեի հուղարկավորությանը
Հաջորդ հոդվածըՊուտին․ Իսլամական աշխարհի պետությունները ՌԴ–ի գործընկերներն են